Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 8 Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբը. Ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մյուս մարմինների գործողությունների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետը անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորել հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբ, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները։ Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի կազմում կարող են ընդգրկվել նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների ղեկավարներ։ Հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ շտաբի պետը։ Ելնելով ահաբեկչական գործողության կապակցությամբ ձեռնարկվելիք միջոցառումների բնույթից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի պետ է նշանակվում սույն օրենքի 7-րդ հոդվածում թվարկված պետական կառավարման համակարգի մարմիններից մեկի ղեկավարը։ |