FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
5. Գնումների տարեկան հաշվետվությունը կազմելու և հրապարակելու նպատակով պատվիրատուները լիազորված մարմին են ներկայացնում հաշվետվություններ: Գնումների տարեկան հաշվետվությունը հրապարակվում է տեղեկագրում` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Գնման ընթացակարգի արձանագրությունը և հաշվետվությունները.
1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պայմանագիրը կնքվելուն կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձևին համապատասխան պարունակում է`
    1) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.
    2) գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը.
    3) հրավերը և դրանում կատարված փոփոխությունները.
    4) գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները.
    5) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները.
    6) հայտերով ներկայացված գները.
    7) հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները.
    8) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.
    9) պայմանագիրը, իսկ գնման գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.
    10) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.
    11) գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները.
    12) այլ անհրաժեշտ տեղեկություններ.
2. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պետական բյուջեի և պետական բյուջեից դրամաշնորհի, այդ թվում՝ սուբվենցիայի ձևով հատկացվող միջոցների հաշվին գնման պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն` գնման գործընթացի մասին.
3. Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման նպատակով կատարված գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի (կամ էլեկտրոնային փաստաթղթերի) առկայությունը և դրանց պահպանումը: