Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 58 Բանկի արտաքին աուդիտը. 1. Յուրաքանչյուր տարի բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ՝ նաև արտաքին աուդիտ)՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Արտաքին աուդիտի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է բանկի խորհուրդը: Բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին աուդիտի կողմից կարող է իրականացվել նաև բանկի՝ քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առնվազն 5 տոկոսի սեփականատեր մասնակիցների պահանջով: Այդ դեպքում բանկի արտաքին աուդիտ իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են ստուգում պահանջող մասնակիցները, ընդ որում, նրանք կարող են բանկից պահանջել իրենց կատարած ծախսերի հատուցում, եթե այդ ստուգումն ընդհանուր ժողովի որոշմամբ արդարացված է եղել բանկի համար: Բանկի արտաքին աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել նաև բանկի խորհրդի կողմից՝ բանկի միջոցների հաշվին. 2. Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում: Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում: Բանկում աուդիտ իրականացնելու ընթացքում արտաքին աուդիտի կողմից բանկի ֆինանսական վիճակն իր կարծիքով էականորեն վատթարացման փաստեր, ինչպես նաև ներքին համակարգերի (այդ թվում՝ ներքին հսկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտը պարտավոր է դրանց մասին անմիջապես տեղյակ պահել Կենտրոնական բանկին. 3. Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին չորս ամսվա ընթացքում հրավիրել արտաքին աուդիտ և հրապարակել նրա եզրակացությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 58 Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու բանկից, որպեսզի նա փոխի արտաքին աուդիտն իրականացնող անձին և նշանակի այլ արտաքին աուդիտ իրականացնող անձ. 4. Արտաքին աուդիտի եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը. 5. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, անգամ եթե դրանք առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտորական կազմակերպությունը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: |