Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 399 Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը. 1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է այն դեպքերում, երբ այդ ապահովումը մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում ներառվելու պայման է. 2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովմամբ երաշխավորվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի՝ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տույժերը, տոկոսները վճարելու պարտավորության կատարումը այն դեպքերում, երբ, սույն Օրենսգրքին համապատասխան, այդ անձի մոտ առաջանում է այդ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կամ նա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարողի հետ համապարտ պարտավորություն է կրում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով. 3. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձի կողմից տրամադրվում է այն մաքսային մարմնին, որին դիմում է ներկայացվել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ, կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող այլ մաքսային մարմնի. 4. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 399 5. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումն ապահովելու համար այդ անձն իրավունք ունի ընտրելու սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված եղանակներից ցանկացածը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով. 6. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումն ապահովվում է որոշակի եղանակով (եղանակներով). 7. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել մի քանի եղանակներով՝ այդ ապահովումը տրամադրող իրավաբանական անձի ընտրությամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ կետը. 8. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած իրավաբանական անձն իրավունք ունի փոխարինելու մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի պարտավորությունների կատարման ապահովման մի եղանակը այլ եղանակով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ կետը, եթե մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման փոխարինվող եղանակի վրա բռնագանձում չի տարածվում՝ սույն Օրենսգրքի 11-րդ գլխին, 77-րդ և 270-րդ հոդվածներին համապատասխան. 9. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումը պետք է անընդմեջ ապահովվի մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելու ժամանակահատվածում, իսկ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության, այդ թվում՝ համապարտ, կատարումը սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ մինչև մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության դադարելը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 399 10. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումն ապահովելու եղանակների կիրառման կարգը, ապահովման մի եղանակը մյուսով փոխարինելու կարգը, ինչպես նաև արժույթը, որով տրամադրվում է այդ ապահովումը, սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնին տրամադրվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը. 11. Եթե մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովում տրամադրելու համար պահանջվում է կատարել այդ ապահովման չափով սահմանված արտարժույթի վերահաշվարկ այն արժույթով, որը սահմանվել է անդամ պետության օրենսդրությամբ՝ սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան, ապա այդ վերահաշվարկը կատարվում է երաշխավորության պայմանագրի կամ գույքի գրավի մասին պայմանագրի կնքման օրվա դրությամբ (այդ պայմանագրերում փոփոխություններ կատարելու ժամանակ՝ երաշխավորության պայմանագրում կամ գույքի գրավի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ) գործող փոխարժեքով, իսկ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման՝ այլ եղանակներով ապահովում տրամադրելու ժամանակ՝ 1) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին ուղարկվող՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ընդգրկվելու այլ պայմանների պահպանման մասին ծանուցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովում տրամադրելու ժամանակ՝ նրան համապատասխան ռեեստրում ընդգրկելու նպատակով, եթե այլ օր սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 399 2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի՝ ապահովման մի եղանակը մյուսով փոխարինելու մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ կամ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովելու այլ եղանակ տրամադրելու ժամանակ՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման պայմանը պահպանելու նպատակով, եթե այլ օր սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ. 12. Այն դեպքում, երբ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարումն ապահովվում է անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված եղանակներով, արտարժույթի վերահաշվարկն անդամ պետության արժույթի կատարվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որի մաքսային մարմնին տրամադրվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը. 13. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է այդ անձի մոտ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայության ժամանակ հետևյալ դեպքերում՝ 1) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ընդգրկումը մերժելը. 2) ապահովման մի եղանակը մյուսով փոխարինելը՝ սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան. 3) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրից իրավաբանական անձին հանելը. 14. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրամադրվել է այդ ապահովումը՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 399 15. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը վերադարձնելու կարգն ու դեպքերը սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված կամ սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներից մեկով՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով. 16. Այն դեպքում, երբ որպես մաքսային ներկայացուցիչ և (կամ) մաքսային փոխադրող գործունեություն իրականացնող (գործունեության իրականացնելուն հավակնող) իրավաբանական անձը միաժամանակ լիազորված տնտեսական օպերատոր է (հավակնում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն), մաքսային գործի բնագավառռւմ գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը և (կամ) լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում են սույն Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին, 407-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին և 436-րդ հոդվածի 12-21-րդ կետերին համապատասխան սահմանված ապահովումներից մեկի առավելագույն գումարի չափով՝ իրավաբանական անձին հետևյալ ռեեստրներում ընդգրկելու ժամանակ՝ 1) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և մաքսային փոխադրողների ռեեստր. 2) մաքսային ներկայացուցիչների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր. 3) մաքսային փոխադրողների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր. 4) մաքսային ներկայացուցիչների ռեեստր, մաքսային փոխադրողների ռեեստր և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստր. 17. Որպես մաքսային ներկայացուցիչ և (կամ) մաքսային փոխադրող գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման՝ սույն հոդվածի 16-րդ կետին համապատասխան տրամադրված ապահովմամբ ապահովում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսները վճարելու պարտավորության կատարումը՝ սույն Օրենսգրքի սույն հոդվածի 2-րդ կետին և 436-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: |