FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  14

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների համակարգը.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
    1) բարձրագույն պաշտոններ.
    2) գլխավոր պաշտոններ.
    3) առաջատար պաշտոններ.
    4) կրտսեր պաշտոններ.
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի, իսկ կրտսեր պաշտոնները՝ 1-ին և 2-րդ ենթախմբերի.
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է.
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բարձրագույն խմբի պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ.
    2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ.
    3) 3-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի վարչության, այդ թվում՝ տարածքային վարչության պետ.
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գլխավոր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի, այդ թվում՝ տարածքային վարչության պետի տեղակալ.
    2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ.
    3) 3-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ, հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ.
6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջատար պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ.
    2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ.
    3) 3-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ.
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կրտսեր պաշտոնները դասակարգվում են հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
    1) 1-ին ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր.
    2) 2-րդ ենթախումբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր։