Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 Հանրային պաշտպանությունը. 1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը. 2. Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է` 1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական վարույթներով, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով. 3. Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական վարույթներով նախաքննության ընթացքում, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում. 4. Քրեական վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը. 5. Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց` 1) օրենքով սահմանված կարգով հաստատված՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին. 2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց. 3) դատապարտյալներին. 4) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին. 6) գործազուրկներին. 7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին. 8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց. 9) փախստականներին. 10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին. 11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Սույն կետի իմաստով՝ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց. 12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց. 13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց. 14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին. 15) խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով. 16) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի համաձայն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց. 17) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին. 18) օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար. 19) անձանց, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 20) տուժողներին, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա. 21) «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ հանցագործություն կատարելու կամ դատավճռի կատարման համար հետախուզվող անձանց. 6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց` 1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով). 2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ. 3) եթե չեն հիմնավորվում սույն հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետով նախատեսված անվճարունակության չափանիշները. 4) եթե դիմողի պահանջներն ակնհայտ անհիմն են. 5) եթե անձը նույն հարցով, որի վերաբերյալ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, իրավաբանական օգնություն է ստանում այլ փաստաբանից. 7. Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալին կամ տուժողին ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու հարցը լուծելու ժամանակ ակնհայտ վճարունակ է համարվում այն անձը, որն ունի նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող ամսական եկամուտ կամ, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն ունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց կամ այլ թանկարժեք գույք. 8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս անձը ներկայացնում է գրավոր հայտարարագիր նույն մասով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ՝ նախազգուշացվելով դրա առնչությամբ քրեական պատասխանատվության մասին: Սույն մասով նախատեսված հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը. 9. Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը, հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները, կարող է կազմակերպել նաև՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում. 2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմած փաստաբանների միջոցով. 3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների և փաստաբանական ակադեմիայի կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաների ուսանողների (ունկնդիրների) օժանդակության միջոցով. 10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, այդ ցուցակը վարելու, հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների վարձատրության և նրանց կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման դիմաց վճարումները կատարվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված միջոցների և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին. 11. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու, այդ նպատակով դիմած անձանց ցուցակը վարելու, նրանց գործեր փոխանցելու կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը. 12. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների ցուցակները վարում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակներում ներառված անձանց անվճար կամ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով գործ կարող է հանձնել միայն այդ անձանց համաձայնությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 13. Հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացին փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները ներգրավվում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից համատեղ սահմանած կարգին համապատասխան, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության և հանրային պաշտպանի գրասենյակի փոխհամաձայնությամբ. 14. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից փոխանցվող գործերի ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նախորդ տարվա ընթացքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի 30 տոկոսը. 15. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է հսկողություն իրականացնել սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում այլ անձանց կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթացի նկատմամբ՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով: |