FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  67

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը և շրջանառության մեջ դնելը.
1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Աշխատակարգով.
2. Եթե օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝
    1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.
    2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և օրենքի նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ: