Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 96 Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը. 1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցը կարող է ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով. 2. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է դատավարության մասնակցին դատարանի աշխատակազմի միջոցով. 3. Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը դատավարության մասնակցին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվել իր միջոցով՝ պահպանելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները: Եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանվել, ապա մեկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը դատարանում չստացվելու դեպքում ծանուցագրի հանձնումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով. 4. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում գործին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ: |