Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 21 Հանրային տեղեկությունների տեղակայումը (միգրացիան) ամպային տիրույթում. 1. Ամպային տիրույթում տեղակայվող հանրային տեղեկությունների ամբողջականության, հասանելիության և անվտանգության համար պատասխանատու է տեղեկատվություն տնօրինողը. 2. Մինչև պետական տեղեկատվական համակարգի մաս կազմող տվյալների շտեմարաններում մշակվող հանրային տեղեկություններն ամպային տիրույթում տեղակայելու մասին որոշում կայացնելը տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է գնահատել հանրային տեղեկությունների առկա պաշարն ու կառուցվածքը և սահմանված կարգով դասակարգել դրանք. 3. Տեղեկատվություն տնօրինողն ամպային հաշվողական ծառայության մատակարարի ընտրություն կազմակերպում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամպային հաշվողական ծառայությունների գնման գործընթացի մեթոդաբանությունը և կարգը հաստատում է Կառավարությունը. 4. Ամպային տիրույթում տեղեկատվական համակարգերի և պաշտոնական կայքէջերի անվտանգության նվազագույն պահանջները սահմանում է Կառավարությունը. 5. Ամպային տիրույթում հանրային տեղեկությունների և պաշտոնական կայքէջերի տեղակայման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը. 6. Ամպային հաշվողական ծառայությունների մատուցման պայմանագրերում չպետք է նշվեն սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեն հանրային տեղեկությունների կամ պաշտոնական կայքէջերի միգրացիան դեպի այլ ամպային տիրույթ: |