Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպություններին, ռիելթորին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը. 1. Ֆիզիկական անձը որպես ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ հաշվառվելու նպատակով լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը (որպես ռիելթոր հաշվառելու դեպքում՝ նաև ռիելթորի գործող որակավորման վկայականի հերթական համարը): Անձը, որպես ռիելթոր հաշվառվելիս, հաշվառվում է նաև որպես անշարժ գույքի կառավարիչ. 2. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով իրավաբանական անձի պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի ղեկավարների և իրական շահառուի, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ՝ դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդպիսի դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու) մասին գրավոր հայտարարությունը, իրավաբանական անձանց դեպքում՝ նաև ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ աշխատող կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցող անձի հետ կնքած պայմանագրի օրինակը: Սույն հոդվածով սահմանված դիմումները և կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, որի կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանվում են Կառավարության որոշմամբ. 3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դիմումները և դրանց կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է դրանք և կայացնում որոշում ռիելթորին, անշարժ գույքի կառավարչին, իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ. 4. Դիմումը և կից փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվում են, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են: Թերությունները վերացվելու և լիազոր մարմին կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է նոր ներկայացված: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 5. Ֆիզիկական անձին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) որպես ռիելթոր կամ անշարժ գույքի կառավարիչ հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝ 1) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են. 2) որպես ռիելթոր հաշվառելու դիմում ներկայացրած անձը չունի ռիելթորի գործող որակավորման վկայական. 3) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին, և լիազոր մարմնի կողմից դրանք վերադարձվելու պարագայում կրկին թերի են ներկայացվել. 4) որպես ռիելթոր հաշվառելու դիմում ներկայացրած անձն ունի դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն. 6. Իրավաբանական անձին՝ որպես ռիելթորական կազմակերպություն կամ անշարժ գույքի կառավարման կազմակերպություն հաշվառելու դիմումը մերժվում է, եթե՝ 1) ներկայացրած փաստաթղթերը ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են. 2) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին. 3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և լիազոր մարմնի կողմից դրանք վերադարձվելու պարագայում կրկին թերի են ներկայացվել. 4) իրավաբանական անձի ղեկավարը կամ իրական շահառուն ունի դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն. 7. Հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը. 8. Հաշվառման դիմումը մերժվելու դեպքում իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) իրավունք ունի նոր դիմում ներկայացնելու սույն հոդվածով սահմանված կարգով. 9. Լիազոր մարմնի որոշմամբ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները հանվում են հաշվառումից՝ 1) իրենց դիմումի համաձայն. 2) լուծարման կամ վերակազմակերպման դեպքում. 3) սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 4) ռիելթորական կազմակերպության ղեկավարի կամ իրական շահառուի՝ դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածության դեպքում. 10. Լիազոր մարմնի որոշմամբ ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարիչը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հանվում են հաշվառումից՝ 1) իրենց դիմումի համաձայն. 2) անհատ ձեռնարկատիրոջը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքում. 3) ռիելթորին, անշարժ գույքի կառավարչին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 4) ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի մահվան կամ նրանց մահացած ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 5) ռիելթորի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում. 6) ռիելթորի՝ դիտավորությամբ կատարված՝ սեփականության, տնտեսության կամ տնտեսական գործունեության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածության դեպքում. 11. Լիազոր մարմնի կողմից ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության սուբյեկտներին հաշվառումից հանելը հիմք չէ օտարված, վարձակալության կամ կառավարման հանձնված անշարժ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների դադարման համար. 12. Լիազոր մարմինը ռիելթորական, անշարժ գույքի կառավարման գործունեության սուբյեկտներին հաշվառումից հանելու վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցում է վերջիններիս, ինչպես նաև ռիելթորական, անշարժ գույքի կառավարման պայմանագրերի պատվիրատուներին՝ էլեկտրոնային փոստի, իսկ դրա բացակայության դեպքում՝ փոստային ծառայության միջոցով: |