Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 79 Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը. 1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու, զինվորական ծառայության մեջ սահմանափակման, ազատության սահմանափակման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով և տարիներով: Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կարճաժամկետ ազատազրկման ժամկետը հաշվարկվում է օրերով և ամիսներով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաև պատիժը հաշվակցելիս ժամկետները կարող են հաշվարկվել օրերով. 3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցվում է կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ձևով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1 օրվա դիմաց, ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 2 օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ 1 օրը 8 ժամի դիմաց. 4. Անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով հիմնական պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով մինչև դատավճիռ կայացնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ ազատում է պատիժը կրելուց. 5. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան առողջության խնդիրներ ի հայտ գալու հիմքով անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվակցվում է պատժի ժամկետին: |