FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  309

Ահաբեկչական գործունեությանը նպաստելը.
1. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը՝ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար անձանց հավաքագրելը կամ ահաբեկիչների ուսուցման ճամբար կազմակերպելը, սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը կամ նշված արարքները կամ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու նպատակով ճանապարհորդությունը կամ դրան այլ կերպ նպաստելը՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իրավասու մարմիններին կամավոր հայտնել է իր կողմից ահաբեկչական գործունեությանը նպաստելու մասին, որը հնարավորություն է տվել կանխելու սույն օրենսգրքի 308-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարումը: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: