FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Վարկային բյուրոյի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը.
1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
    1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
    2) տուգանք՝ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.
    3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
2. Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ կարող է կիրառել նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական, եթե վարկային բյուրոն՝
    1) սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումներով է ծառայություններ մատուցում վարկային զեկույց ստացողներին և վարկային տեղեկատվության սուբյեկտներին.
    2) խախտել է հաշվապահական հաշվառման կանոնները, ֆինանսական և այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները.
    3) սույն մասի 2-րդ կետում նշված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տվյալներ է արտացոլել.
3. Նախազգուշացմամբ և խախտումները վերացնելու հանձնարարականով Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ և որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ: Նախազգուշացմամբ տրված հանձնարարականը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար.
4. Կենտրոնական բանկը վարկային բյուրոյի նկատմամբ նշանակում է տուգանք, եթե վերջինս`
    1) սահմանված ժամկետում չի կատարել Կենտրոնական բանկի՝ խախտումները վերացնելու հանձնարարականը.
    2) մեկ տարվա ընթացքում թույլ է տվել երկու և ավելի` սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումներ.
    3) խախտել է վարկային բյուրոյին ներկայացվող տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները.
5. Կենտրոնական բանկը կարող է ուժը կորցրած ճանաչել վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան, եթե՝
    1) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ Կենտրոնական բանկի կողմից վարկային բյուրոյի նկատմամբ կիրառվել է տուգանք պատասխանատվության միջոցը.
    2) խախտվել են վարկային բյուրոյի տվյալների բազային ներկայացվող անվտանգության պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

6. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել տվյալ սուբյեկտի գործունեությունը կարգավորող օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները.
7. Եթե Կենտրոնական բանկի կողմից տվյալ լիցենզավորված անձի գործունեությունը կարգավորող օրենքով սույն օրենքը և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն նախատեսված չէ, ապա Կենտրոնական բանկը կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները՝
    1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
    2) տուգանք՝ երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.
    3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում Կենտրոնական բանկը կիրառում է՝
    1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական, եթե տվյալ անձը խախտել է սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտի դրույթները.
    2) տուգանք, եթե տվյալ անձը վարկային բյուրո է ներկայացրել սխալ վարկային տեղեկատվություն կամ վարկային բյուրոյից վարկային զեկույց է ստացել առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության, կամ մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ պատասխանատվության է ենթարկվել սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար.
    3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում, եթե անձը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության է ենթարկվել վարկային բյուրո սխալ վարկային տեղեկատվություն ներկայացնելու կամ առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային բյուրոյից վարկային զեկույց ստանալու համար.
9. Սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը վարկային բյուրոյին և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց չի ազատում այլ օրենքներով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից: