FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  7

Խրախուսանքի տեսակները.
1. Խրախուսանքը զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների դաստիարակման միջոց է: Յուրաքանչյուր հրամանատար (պետ) սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով վերապահված իրավունքների սահմաններում պարտավոր է խրախուսել ենթակա զինծառայողներին` ծառայության մեջ աչքի ընկնելու և ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի և դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար.
2. Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ խրախուսանքները.
    1) տրված կարգապահական տույժի հանում.
    2) շնորհակալության հայտարարում.
    3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
    4) գերատեսչական պատվոգրով պարգևատրում.
    5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում.
    6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.
    7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.
    8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.
    9) գերատեսչական կրծքանշաններով պարգևատրում.
    10) գերատեսչական մեդալներով պարգևատրում.
    11) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.
    12) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում.
    13) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում: 3. Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության ու խիզախության, զորքերի օրինակելի ղեկավարման և Հայաստանի Հանրապետությանը, զինված ուժերին ու այլ զորքերին մատուցած ակնառու այլ ծառայությունների, մարտական պատրաստականության գործում դրսևորած բարձր ցուցանիշների համար զինծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պետական պարգևներով պարգևատրման.
4. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների նկատմամբ, բացի սույն հոդվածի 2-րդ մասի 1-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաև պարգևավճարի նշանակման, պարգևավճարի չափի բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունում գործող այլ խրախուսանքներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  7

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Կարգապահական տույժ ունեցող զինծառայողը խրախուսվում է տրված տույժի հանումով.
6. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է «գերատեսչական մեդալով պարգևատրում» խրախուսանք կիրառվել նաև համապատասխան ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած՝ զինծառայող չհանդիսացող անձանց նկատմամբ: Զինծառայողները, ինչպես նաև սույն մասով նախատեսված այլ անձինք գերատեսչական մեդալով կարող են պարգևատրվել նաև հետմահու: