FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  107

Պատժախցում պահելու պայմանները.
1. Պատժախցում գտնվելու ընթացքում դատապարտյալին կարող են արգելվել՝
    1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
    2) հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
    3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
    4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
    5) հեռախոսակապից օգտվելը.
    6) տեսազանգից օգտվելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2. Պատժախցում գտնվելու ժամանակ դատապարտյալին արգելվում է աշխատելը.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտնվելու ընթացքում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս քրեակատարողական հիմնարկի պետը պետք է հիմնավորի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը.
5. Պատժախցում դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով.
6. Պատժախցում դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո.
7. Պատժախցում դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա.
8. Դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել քսան օրից ոչ ավելի: