Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 38 ՏԵԽՆԱԾԻՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ և ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԱԽՏԱՀԱՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ. 1. Տեխնածին, համաճարակային և այլ վնասակար երևույթների հետևանքով ախտահարման ենթարկված հողամասերը, որոնցում չի ապահովվում սահմանված պահանջներին (նորմերին, կանոններին, նորմատիվներին) համապատասխանող արտադրանքի ստացումը, դուրս են բերվում գյուղատնտեսական շրջանառությունից և կարող են փոխանցվել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա` դրանց կոնսերվացման համար: Նման հողերում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը և իրացումն արգելվում է. 2. Տեխնածին, համաճարակային և այլ վնասակար երևույթների հետևանքով ախտահարման ենթարկված հողերի օգտագործման, պահպանական գոտիների սահմանման, այդ հողերում բնակելի տների, արտադրական և սոցիալ-մշակութային օբյեկտների պահպանման, դրանցում մելիորատիվ ու մշակութատեխնիկական աշխատանքների իրականացման կարգը` ճառագայթման, քիմիական և այլ վնասակար ներգործության սահմանային թույլատրելի նորմատիվների հաշվառմամբ, սահմանում է կառավարությունը: |