FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  928.7

Պետական աջակցության հաշվի պայմանագիրը.
1. Պետական աջակցության հաշվի պայմանագիր է համարվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող ընտանեկան դրամագլխի դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2. Պետական աջակցության հաշվում առկա միջոցները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: