FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1171

Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները.
1. Ապրանքային և սպասարկման նշանը (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար.
2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝
    1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.
    2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.
    3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` միջազգային գրանցման հիման վրա.
3. Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով.
4. Ապրանքային նշանների տեսակները, որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ և անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու դեպքերը սահմանվում են օրենքով։ Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: