FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  25

ԱԿՈՒՄԲԻ և ԴՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. Ակումբի և դրա անդամների միջև պայմանագրային ձևով կարգավորվում են`
    ա) փոխառությունների տրամադրումը.
    բ) պարտադիր նվազագույն ներդրումների իրականացումը.
    գ) ֆինանսական փոխադարձ օգնության տարեկան ծրագրի սպասարկումներին մասնակցությունը: Ակումբի և դրա անդամների միջև փոխառության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 46-րդ և 47-րդ գլուխների դրույթներով, սույն օրենքով և կողմերի միջև կնքված պայմանագրով: Ակումբի կողմից փոխառության մերժման հիմք չի կարող հանդիսանալ տվյալ անդամի կողմից նախկինում գյուղատնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքը, եթե փոխառության գործարար ծրագրի իրականացման անդամը կամ իր կողմից դրա իրականացման մեջ ընդգրկված անձինք ունեն պահանջվող համապատասխան մասնագիտական որակավորում կամ փորձ.
2. Ակումբի տրամադրած փոխառության տոկոսավճարները յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար հաշվարկում են բացառապես այդ պահին փոխառության չմարված մնացորդի նկատմամբ: Ակումբի կողմից փոխառությունների տրամադրումը կանոնակարգվում է նաև ակումբի ընդունած փոխատվությունների տրամադրման կարգով, որով սահմանվում են`
    ա) տրամադրվող փոխառությունների նպատակային օգտագործման, ներառյալ` գործարար ծրագրի պահանջները.
    բ) տրամադրվող փոխառությունների առավելագույն և նվազագույն սահմանաչափը.
    գ) փոխառություն ստացող ակումբի անդամին ներկայացվող պահանջները.
    դ) փոխառության տոկոսագումարների հաշվարկման և վճարման կարգը.
    ե) փոխառության տրամադրման ժամկետները, դրա ժամկետանց գումարի, տոկոսավճարների տույժերն ու տուգանքները.
    զ) փոխառության ժամկետանց դառնալու պահի ամրագրման, դրա երկարաձգելու պայմանները.
    է) անհրաժեշտության դեպքում ակումբի հայեցողությամբ` փոխառության գումարը, գանձվող տոկոսագումարները Հայաստանի Հանրապետության դրամի արտարժութային փոխարժեքով ամրագրելու պայմանները.
    ը) անհրաժեշտության դեպքում ակումբի հայեցողությամբ` փոխառության գրավով և այլ երաշխիքներով ապահովվածության պահանջները.
    թ) փոխառության հիմնական գումարի և դրա գծով առաջացած պարտավորությունների զիջման կարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  25

ժ) փոխառության հայտի (դիմումի) ներկայացման ձևը, դրա քննարկման կարգը և ժամկետները, այն մերժելու մասին որոշումն ակումբի անդամին ներկայացնելու ընթացակարգը և ժամկետները.
    ժա) փոխառության հայտը մերժելու հիմքերը.
3. Ակումբն առանձնացված կարգով սահմանում է`
    ա) մինչև փոխառություն ստանալը փաստացի գյուղատնտեսական գործունեություն իրականացրած անձանց փոխատվություն տրամադրելու պահանջները.
    բ) մինչև փոխառություն ստանալը գյուղատնտեսական գործունեություն չիրականացրած անդամներին փոխատվություն տրամադրելու պահանջները: Ակումբից ստացված փոխառության ժամկետանց տոկոսները, ներդրումային, ինչպես նաև ֆինանսական փոխադարձ օգնության չմուծված վճարները կապիտալացվում են տվյալ անդամի` ակումբի նկատմամբ ստանձնած պարտավորությունների միասնական հաշվում փոխառությունը ժամկետանց դառնալու պահից սկսած 30-րդ օրը, և դրանց մարումն իրականացվում է սույն օրենքով նախատեսված գործընթացով: