Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի լիազորությունները. 1. ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ոլորտում լիազոր մարմնի լիազորություններն են՝ 1) ԳՁՕ-ների հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, մարդու կյանքի և առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի մշտադիտարկման պետական քաղաքականության մշակումը. 2) ԳՁՕ-ների գործածության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի մշակումը. 3) հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցառումների իրականացումը զանգվածային լրատվության միջոցներով. 4) Հայաստանի Հանրապետության տարածքում ԳՁՕ-ների գործածության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ հսկողությունը. 5) թափանցիկության ապահովման նպատակով մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների հրապարակումը զանգվածային լրատվության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, հասարակական լսումների կազմակերպման, պաշտոնական կայքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով. 6) սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։ |