Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 Որակավորման չեղարկման հիմքերը և կարգը. 1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝ 1) որակավորումն ստացվել է սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 19-րդ հոդվածով դիմողին ներկայացված պահանջների խախտմամբ. 2) ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում. 3) չեն պահպանվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված` աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն. 4) փորձագետ հաշվապահը խուսափում է, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն, արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական. 2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունում է մասնագիտացված կառույցը. 3. Որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով. 4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարեցնելու վերաբերյալ որոշում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում: |