Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 51 Ֆոնդի կառավարումը. 1. Ֆոնդի կառավարումը ֆոնդի գործունեության հետ կապված հարցերի լուծումն է, բացառությամբ սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) ֆոնդի ժողովին (դրա առկայության դեպքում) վերապահված լիազորությունների, որը մասնավորապես ներառում է` 1) ներդրումների կառավարումը, որը ենթադրում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում. 2) կառավարչական գործառույթները` ա. փայերի կամ բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) կազմակերպում, բ. ֆոնդի կառավարման հետ կապված իրավաբանական գործառույթներ և հաշվապահական հաշվառման կազմակերպում, գ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի, ինչպես նաև փայերի կամ բաժնետոմսերի հաշվարկային արժեքի և տեղաբաշխման ու հետգնման (մարման) գնի հաշվարկում, դ. ֆոնդի մասնակիցների ռեեստրի վարում, ե. ֆոնդի եկամտի որոշում և ֆոնդի մասնակիցների միջև եկամտի բաշխման կազմակերպում, զ. ֆոնդի մասնակիցների համար որպես պայմանագրային ֆոնդի միջոցով ստացված եկամուտների, ինչպես նաև կորպորատիվ ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերից ստացված շահաբաժնի և այդ արժեթղթերի հետգնումից ստացված եկամտի մասով հարկային գործակալ հանդես գալը, է. ֆոնդի մասնակիցներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, ը. կառավարչական այլ գործառույթներ. 3) փայերի կամ բաժնետոմսերի առաջարկի և տեղաբաշխման կազմակերպումը (մարկետինգ). 2. Սույն օրենքում ֆոնդի կառավարումը նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարումն է, եթե կոնկրետ դրույթի իմաստից չի բխում, որ տվյալ դեպքում ֆոնդի կառավարումը միայն կենսաթոշակային ֆոնդից տարբերվող այլ ֆոնդերի կառավարումն է. 3. Միևնույն ֆոնդի կառավարումն իրականացնում է միայն մեկ կառավարիչ. 4. Կառավարիչը կարող է կառավարել մեկից ավելի ֆոնդեր: Ընդ որում, նույն կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդերը պետք է միմյանցից տարբերվեն իրենց տեսակով, ներդրումային քաղաքականությամբ, ֆոնդի մասնակիցների` փայերով հավաստվող իրավունքներով և (կամ) ֆոնդի մասնակիցների շրջանակի սահմանափակումներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 51 5. Սույն օրենքի իմաստով ֆոնդի կառավարումը միայն կառավարչի կողմից իրականացվող կառավարումն է, բացառությամբ սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված ֆոնդի ժողովի կողմից իրականացվող ֆոնդի կառավարման: |