FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  48

Պայմանագրային զինծառայողներին տրվող արձակուրդը.
1. Պայմանագրային զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.
    1) հերթական.
    2) լրացուցիչ.
    3) ուսումնական (ռազմաուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում).
    4) հիվանդության պատճառով (վերականգնողական).
    5) կին զինծառայողին` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար.
2. Պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ արձակուրդներ.
3. Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված արձակուրդներ տալու դեպքում տրվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով.
4. Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածով նախատեսված արձակուրդներ տալու կարգը և արձակուրդ տալու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) ցանկը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: