Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 9 Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների հիմնական գործառույթները. Ահաբեկչության դեմ պայքար իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինները օրենքով ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում՝ 1) մշակում և իրականացնում են ահաբեկչական գործողությունների բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պատճառների և պայմանների բացահայտմանը և վերացմանը նպատակաուղղված կազմակերպական, ռեժիմային, կանխարգելիչ, դաստիարակչական և այլ միջոցառումներ. 2) ստեղծում են ահաբեկչության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներ. 3) մասնակցում են ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը. 4) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացնում առաջարկություններ` ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման մասին։ |