Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 2 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրականացվում է օրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց` օրենքի առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին և Քրեական դատավարության օրենսգրքին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաև դրսևորել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Սույն օրենքով նախատեսված` ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալված կամ կալանավորված անձանց վրա` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: |