FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները.
1. Մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված հայտարարությունն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին` ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Սույն մասի պահանջը չի տարածվում սույն օրենքի 23-րդ հոդվածի կիրառմամբ կազմակերպվող գնման գործընթացի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի.
2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է.
3. Անգործության ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը՝
    1) կիրառելի չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր.
    2) կիրառելի է նաև այն դեպքում, երբ միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, և այն մերժվել է: Սույն կետի կիրառման դեպքում անգործության ժամկետը սահմանվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությամբ.
5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում չի բողոքարկվում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է.
6. Գնման հետ կապված կողմերի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով: