Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 9 Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները. 1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայողներ են, իսկ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա հիմնարկներում՝ պայմանագրային աշխատողներ, որոնք ընդգրկված են սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում. 2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է այն անձը, որը բավարարում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները և ունի առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում. 3. Անձը, որն ընդգրկված չէ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում, կարող է մինչև երեք տարի ժամկետով նշանակվել որպես ուսուցանվող աուդիտոր: Անձը կարող է միայն մեկ անգամ նշանակվել որպես ուսուցանվող աուդիտոր: Ուսուցանվող աուդիտորները և աուդիտորներն ունեն սույն օրենքով սահմանված նույն իրավունքներն ու պարտականությունները. 4. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք` 1) պաշտոնի նշանակմանը նախորդող մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ. 2) պաշտոնի նշանակման պահին կամ դրան նախորդող մեկ տարվա ընթացքում կազմակերպության կամ կազմակերպության համակարգի կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցրած պաշտոնատար անձանց փոխկապակցված անձինք են: Սույն օրենքի իմաստով` ա. փոխկապակցված անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, ովքեր միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, բ. միևնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաև ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 9 5. Մինչև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելը հավակնորդը ստորագրում և կազմակերպության ղեկավարին է փոխանցում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին գրավոր հայտարարություն. 6. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորին պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում կազմակերպության ղեկավարը: |