Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 65 Շահագրգռվածության առկայությամբ գործարքների հետևանքները. 1. Գործարքում շահագրգիռ ճանաչված անձն Ընկերության առջև պատասխանատվություն է կրում սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքի հետևանքով Ընկերությանը պատճառված վնասների չափով: Գործարքում շահագրգիռ ճանաչված անձը պարտավոր է նաև Ընկերությանը վերադարձնել ցանկացած շահույթ, որ ստացել է սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքներից: Սույն օրենքի 63-րդ հոդվածի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում խախտման հետևանքով Ընկերությանը կամ այլ անձանց պատճառված վնասի համար. 2. Եթե պատասխանատվության ենթակա է մի քանի անձ, ապա նրանք Ընկերության և այլ շահագրգիռ անձանց առջև կրում են համապարտ պատասխանատվություն. 3. Շահագրգռվածության առկայության դեպքում Ընկերության գործարքների կնքման վերաբերյալ սույն գլխի պահանջները չեն կիրառվում, եթե` ա) բոլոր բաժնետերերի կողմից իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը. բ) իրականացվում է բաժնետոմսերի փոխարկվող այլ արժեթղթերի փոխարկումը. գ) տեղաբաշխված բաժնետոմսերն Ընկերության կողմից ձեռք բերելու դեպքում, եթե տվյալ տեսակի կամ դասի բաժնետոմսերի բոլոր սեփականատերերն ունեն հավասար իրավունք` համամասնորեն վաճառելու իրենց պատկանող տվյալ տեսակի կամ դասի բաժնետոմսերը. 4. Եթե Ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր կամ անվանատեր է հանդիսանում միայն մեկ անձ, ապա շահագրգռվածության առկայության դեպքում սույն գլխի պահանջները չեն կիրառվում. 5. Փակ Ընկերության (որի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի քանակը չի գերազանցում 10-ը) կանոնադրությունը կարող է նախատեսել դրույթներ` սույն գլխի նորմերի պահանջները մասնակի կամ ամբողջությամբ չկիրառելու մասին. 6. Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն պահանջելու` - անվավեր ճանաչել սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքը, - գործարքում շահագրգիռ ճանաչված անձանց կողմից գործարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում, - գործարքից ստացված շահույթի վերադարձ Ընկերությանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 65 7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից շահագրգռվածության առկայությամբ կնքված գործարքի հաստատումը գործարքում խախտում կատարած անձին չի ազատում սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքի հետևանքով Ընկերությանը կամ բաժնետերերին պատճառված վնասը հատուցելու պարտականությունից: |