FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը.
1. Հարկային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է հարկային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով.
2. Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնները հարկային ծառայության պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկում.
3. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են հարկային ծառայողներ.
4. Սույն օրենքով հարկային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: