FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Աուդիտորական կազմակերպության անդամակցումը մասնագիտացված կառույցին.
1. Մասնագիտացված կառույցին անդամակցելու համար դիմորդ կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները.
    1) լինի առևտրային կազմակերպություն, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերության.
    2) ունենա առնվազն երեք աշխատող աուդիտոր, որոնցից երկուսն այլ գործատուի մոտ չեն աշխատում, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների.
    3) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 51 տոկոսը պատկանի աուդիտորներին և (կամ) աուդիտորական կազմակերպություններին.
    4) եթե կազմակերպությունն ունի կոլեգիալ գործադիր մարմին, ապա կոլեգիալ գործադիր մարմնում աուդիտորների թիվը չպետք է պակաս լինի կոլեգիալ գործադիր մարմնի կազմի առնվազն 50 տոկոսից: Եթե կազմակերպությունն ունի միանձնյա գործադիր մարմին, ապա միանձնյա գործադիր մարմին հանդիսացող անձը պետք է լինի աուդիտոր.
    5) սահմանի աուդիտորական ծառայության որակի հսկողության կանոններ և պահպանի այդ կանոնները.
    6) վճարի մուտքի վճար մասնագիտացված կառույցին՝ վերջինիս սահմանած կարգով և չափով.
2. Մասնագիտացված կառույցին անդամակցելու համար դիմորդ կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
    1) անդամակցության դիմումը.
    2) հիմնադիր փաստաթղթերը.
    3) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը, գրանցման համարը.
    4) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները բավարարող աուդիտորների ցանկը.
    5) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները բավարարող աուդիտորների կամ աուդիտորական կազմակերպությունների ցանկը՝ կցելով դիմորդ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում այդ անձանց փայի մեծությունը հավաստող փաստաթղթերը.
    6) սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները բավարարող աուդիտորների ցանկը.
    7) աուդիտորական գործունեության որակի հսկողության հաստատված կանոնների մեկ օրինակ.
3. Անդամակցության համար մասնագիտացված կառույց ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները և (կամ) պատշաճ ձևով վավերացված պատճենները: Մասնագիտացված կառույցը կարող է պահանջել օտար լեզվով փաստաթղթերի՝ պատշաճ վավերացմամբ հայերեն թարգմանություններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

4. Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը մասնագիտացված կառույց մուտքագրելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, կայացվում է որոշում դիմորդ կազմակերպությանը որպես մասնագիտացված կառույցի անդամ ընդունելու կամ անդամակցությունը մերժելու վերաբերյալ.
5. Դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մուտքի վճարը վճարելու ամսաթվից: Այն դեպքում, երբ անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում, դիմորդ կազմակերպությունը չի վճարում մուտքի վճարը, այդ որոշումը մասնագիտացված կառույցը ճանաչում է անվավեր.
6. Մասնագիտացված կառույցի կողմից դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ մերժման որոշում կայացնելու համար հիմք են.
    1) դիմորդ կազմակերպության անհամապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.
    2) սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթեր ներկայացնելը.
    3) մասնագիտացված կառույց ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը.
7. Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում մասնագիտացված կառույցը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմորդ կազմակերպությանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները.
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով դիմորդ կազմակերպության անդամակցությունը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը մասնագիտացված կառույցի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմորդ կազմակերպությունը չի վերացնում փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

9. Մասնագիտացված կառույցի կողմից դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը գրավոր ուղարկվում է դիմորդ կազմակերպություն՝ այդ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում.
10. Մասնագիտացված կառույցի կողմից դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է դիմորդ կազմակերպության անդամակցության վերաբերյալ որոշում՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում.
11. Աուդիտորական կազմակերպության անդամակցության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, մասնագիտացված կառույցը գրավոր այդ մասին տեղեկացնում է Հանրային վերահսկողության խորհրդին: