Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 15 Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը` 1) ունի Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով. 2) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ ազատված է նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով. 3) տիրապետում է հայերենին. 4) ունի ռուսերենից, անգլերենից և ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն։ Սույն կետի պահանջը չի տարածվում կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց վրա․ 5) բավարարում է պաշտոնին ներկայացվող սույն օրենքով նախատեսված պահանջները, և առկա չեն պաշտոնի նշանակման համար սույն օրենքով սահմանված սահմանափակումները. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝ 1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) որը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից. 3) որը դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից. 4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում. 5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով․ 6) որն ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ. 7) որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 15 8) որը, լինելով դատախազ, քննիչ, նախկին դատախազ կամ նախկին քննիչ, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. 9) որը, լինելով հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ կամ նախկին օպերլիազոր, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. 10) որը, լինելով փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից. 3. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը (բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ և 12.1-ին մասերի). 4. Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Սահմանային տարիքը լրանալուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է մինչև հինգ տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնների սահմանային տարիքը 65 տարեկանն է: |