FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  40

Հարցի քննարկմանը և քվեարկությանը Հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինությունը.
1. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը, եթե առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված բացարկ հայտնելու հիմքերից որևէ մեկը.
2. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ գրավոր կամ բանավոր Հանձնաժողով ինքնաբացարկ ներկայացնել՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները.
3. Հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովի այլ անդամին բացարկ հայտնելու հարցը.
4. Հանձնաժողովի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ.
5. Հարցի քննարկումից հետո Հանձնաժողովը կայացնում է որոշում: Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը.
6. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը և քվեարկությանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի կամ բացարկի հիմք: