FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  68

Օրենքի նախագիծը շրջանառությունից հանելը.
1. Օրենքի նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում նաև մյուս նախագծերը շրջանառությունից հանվում են, եթե՝
    1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում.
    2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.
    3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.
    4) Ազգային ժողովի նիստում քվեարկության արդյունքով նախագիծը չի ընդունվում, եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ.
    5) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը, խմբակցությունը կամ Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չեն տեղեկացնում օրենսդրական նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.
    6) Կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, նոր վարչապետն Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ չի տեղեկացնում օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշման ուժի մեջ մնալու մասին՝ նշելով որպես հեղինակ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
    7) հեղինակը նախագիծը հետ է կանչում.
2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ նիստերի օրակարգերից, ինչպես նաև դրանց նախագծերից: