Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 58 Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման հայտի ներկայացումը. 1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում. 2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է տվյալ գյուտի հայտը ներկայացնել պետական լիազոր մարմին. 3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն պետական լիազոր մարմնի միջոցով` ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում. 4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` գյուտի հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմինը չի ծանուցում, որ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով արտոնագրումն օտարերկրյա պետություններում արգելվում է, ապա հայտատուն կարող է գործել իր հայեցողությամբ. 5. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության. 6. ԱՀՊ-ի ընթացակարգով ՄՍՀԿ Միջազգային բյուրո (այսուհետ` Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային հայտերով, ինչպես նաև Եվրասիական կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային կազմակերպություն ներկայացվող եվրասիական հայտերով պետական լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար: Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն կամ ռուսերեն, իսկ եվրասիական հայտը` ռուսերեն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 58 7. Պետական լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքում սահմանում է միջազգային կամ եվրասիական հայտի ներկայացման թվականը, որից հետո համապատասխանաբար ԱՀՊ հրահանգով կամ Եվրասիական կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգով սահմանված ժամկետում դրանք առաքում է համապատասխանաբար Միջազգային բյուրո կամ Եվրասիական արտոնագրային գերատեսչություն: |