Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10.1 Բազմաբնակարան շենքի արդիականացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները. 1. Սեփականատերերի ժողովի որոշմամբ, բացի սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պարտադիր նորմերից, կարող են նախատեսվել նաև շենքի արդիականացմանն ուղղված աշխատանքներ և միջոցառումներ. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներն իրականացվում են առանց շենքի արտաքին տեսքը փոփոխող հատվածային ձևափոխումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նորմերի ու կանոնների պահանջների պահպանմամբ և չեն կարող հանգեցնել շենքի ընդհանուր բաժնային սեփականության նվազեցմանը. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների դիմաց շինությունների սեփականատերերից գանձվող վճարումների չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են սեփականատերերի ժողովի որոշմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Ընդ որում, եթե շենքի արդիականացմամբ ստեղծվում է նոր գույքային միավոր, որը հանգեցնում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության ավելացման, ապա շինությունների սեփականատերերը պարտավոր չեն կրել դրանից առաջացած լրացուցիչ ծախսերը, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենք օգտվելու են այդ բարելավումներից: Մնացած դեպքերում ընդհանուր բաժնային սեփականության ավելացված մասի համար սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները կատարվում են շենքի արդիականացմամբ ստեղծված գույքի սեփականատիրոջ միջոցների հաշվին. 4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատանքներն իրականացվել են առանց սույն օրենքով սահմանված կարգի կամ առանց սեփականատերերի համաձայնության, ապա այդ աշխատանքների մասով կատարված ծախսերը սեփականատերերը չեն հատուցում. 5. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում քանդման ենթակա վթարային` չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի վրա: Բացառություն կարող են կազմել ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: |