FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

ԲՈՐՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐ. Բորսային միջնորդներ են բրոքերային ձեռնարկությունները, բրոքերային գրասենյակները, անկախ բրոքերները: Բրոքերային ձեռնարկությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռնարկության կազմակերպական- իրավական որոշակի տեսակով գրանցված ձեռնարկություն է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն: Բրոքերային գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված դուստր ձեռնարկություն է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն: Անկախ բրոքերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անհատ ձեռներեց է, որն իրականացնում է բրոքերային և (կամ) դիլերային գործունեություն: Բրոքերային ձեռնարկությանը, բրոքերային գրասենյակին, անկախ բրոքերին արգելվում է գործարքներ կնքել իրենց անունից և իրենց հաշվին, եթե նրանք ունեն միանման պայմաններով բորսայում չիրացված պատվերներ: