Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 83 Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով. 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. 1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում. 2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում. 3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. 4) 20 տարի՝ առանձնապես ծանր հանցանքի դեպքում. 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը. 3. Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելուն հաջորդող օրվանից, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելուն հաջորդող օրվանից. 4. Չավարտված հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ համարվող արարքը դադարելու պահից. 5. Հանցակցությամբ հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կատարողի կողմից հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները. 6. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր հանցանք: Այդ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից. 7. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքն ավարտվելու օրվանից անցել է 15 տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտվելու օրվանից՝ 25 տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ. 8. Վաղեմության ժամկետ չի կիրառվում այն հանցանքների կապակցությամբ, որոնց համար սույն օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է նաև ցմահ ազատազրկումը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 83 9. Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում` անկախ հանցանքի կատարման պահից. 10. Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված. 11. Սույն օրենսգրքի 189-րդ, 198-202-րդ, 241-րդ կամ 242-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է հանցագործությունից տուժած անձի 18 տարին լրանալու պահից: |