FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  11

Խրախուսանքների կիրառման կարգը.
1. Խրախուսանքները կարող են կիրառվել ինչպես առանձին զինծառայողի, այնպես էլ զինվորական անձնակազմի (ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ: Ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ՝ 2-րդ և 8-րդ կետերով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաև զինվորական անձնակազմի (ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ խրախուսանքի տեսակի ընտրության և կիրառման ժամանակ հաշվի են առնվում առանձին զինծառայողի նկատմամբ խրախուսանքի կիրառման պայմանները՝ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների պահանջները: Ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ 8-րդ կետով նախատեսված խրախուսանքները կիրառելիս հաշվի են առնվում նաև ստորաբաժանման կամ զորամասի բնականոն գործունեության ու խնդիրների կատարման անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությունը.
2. Խրախուսանքի տեսակը կիրառելիս հաշվի են առնվում զինծառայողի կողմից խրախուսման արժանի արարք կատարելու բնույթը, նրա վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ, ծառայողական պարտականությունների կատարման գործում նրա հաջողությունները.
3. Զինծառայողին նույն արժանիքի համար կրկնակի խրախուսանք կարող է տալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետը` իրավասու հրամանատարի (պետի) միջնորդությամբ.
4. Խրախուսանքները տրվում են գրավոր, բացառությամբ «շնորհակալության հայտարարում» խրախուսանքի, որը շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև բանավոր: Տրված խրախուսանքները կարող են հայտարարվել նաև հանդիսավոր պայմաններում: Այն հրամանատարները, ովքեր գրավոր հրամաններ տալու իրավասություն չունեն, ենթակա զինծառայողի նկատմամբ խրախուսանք կիրառելու դեպքում ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում կիրառված խրախուսանքի, խրախուսման արժանի արարքի բնույթի, տվյալ խրախուսանքը կիրառելու հիմնավորվածության վերաբերյալ տեղեկատվությամբ գրառում են կատարում զինծառայողի հաշվառման (ծառայողական) քարտում.
5. Զինծառայողներին տրվող խրախուսանքներից`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  11

1) «տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը կիրառվում է կարգապահական տույժ ունեցող զինծառայողի նկատմամբ` սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում.
    2) «շնորհակալության հայտարարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով կամ բանավոր շնորհակալություն հայտնելով և պարտադիր հայտարարվում է անձնակազմի առջև.
    3) «զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և խրախուսանքը տված հրամանատարի (պետի) կողմից հրամանի քաղվածքը, ինչպես նաև նախկինում ստացած խրախուսանքների վերաբերյալ փաստաթղթերը պատվիրված փոստով ուղարկվում են զինծառայողի հաշվառման (փաստացի բնակության) հասցեով: Հրամանի տեքստը պարտադիր կարդացվում է ողջ անձնակազմին.
    4) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նմուշի պատվոգիր.
    5) «արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է արժեքավոր նվեր կամ միանվագ գումար: Արժեքավոր նվերի արժեքի կամ միանվագ գումարի առավելագույն չափը և դրանց տրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով.
    6) «զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և լուսանկարը 2 օրինակից առձեռն հանձնվում է զինծառայողին: Լուսանկարումը կատարվում է նախապես, որտեղ զինծառայողն իրեն ամրացված զենքով է, իսկ զորամասի մարտական դրոշը` բացված վիճակում.
    7) «լրացուցիչ արձակուրդի տրամադրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետով` հրամանում նշված օրերի քանակով, ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ խրախուսանքը կիրառվում է մինչև վաշտ օղակը՝ պահպանելով արձակուրդների տրման ժամանակացույցով սահմանված համամասնությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  11

8) «զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված կարգով` հրամանում նշված ժամկետով.
    9) «գերատեսչական կրծքանշանով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է կրծքանշան: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.
    10) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալներով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, և զինծառայողին առձեռն հանձնվում է գերատեսչական մեդալ: Մեդալների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.
    11) «զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան ու ազգանվան գրառում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, զինծառայողի լուսանկարը փակցվում է զորամասի պատվո գրքում, գրառվում են նրա անունը, հայրանունն ու ազգանունը, իսկ զինծառայողին առձեռն հանձնվում է համապատասխան հավաստագիր: Զորամասի պատվո գրքի վարման կարգը և հավաստագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.
    12) «վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով.
    13) «հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով: 6. Խրախուսանքների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: