FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու անձանց պարտականությունները.
1. Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են՝
    ա) ճանապարհը և դրա ինժեներական կառույցները պահպանել երթևեկության համար անվտանգ վիճակում՝ ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները.
    բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային երթևեկությունը.
    գ) զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ և (կամ) հանրությանը մատչելի այլ ձևերով երթևեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխության և (կամ) սահմանափակման, ներառյալ` ճանապարհային երթևեկության նշանների փոփոխության մասին.
2. Ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով.
3. Ճանապարհային աշխատանքներն ավարտելուց հետո անհապաղ ապահովվում է տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը: