Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112 Դատապարտյալի կրթությունը. 1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի ֆորմալ կրթությունը՝ հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերով (հեռակա, մասնակի բեռնվածության, հեռավար ձևերով), ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու ուղղությամբ: Դատապարտյալի կրթությունը կարող է իրականացվել նաև վերջինիս կամ օրենքով չարգելված միջոցների հաշվին. 2. Սովորող դատապարտյալը քննություններ հանձնելու կապակցությամբ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով. 3. Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: |