FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  29

ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներին համապատասխան կարող է ստեղծվել գյուղատնտեսական ակումբների աջակցության մեկ միասնական հիմնադրամ (Ակումբների հիմնադրամ), որի նպատակն է աջակցել գյուղատնտեսական ակումբների սկզբնական ֆինանսական միջոցների կազմավորմանը, դրանց նպատակային գործունեության կազմակերպմանը և ինքնակառավարվող համակարգի ձևավորմանը.
2. Ակումբների հիմնադրամի հիմնադիրներն են ակումբներին փոխառություններ և դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները.
3. Ակումբների հիմնադրամն իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով համագործակցում է Ակումբների միության հետ: Ակումբների հիմնադրամն Ակումբների միությանն է պատվիրակում իր կողմից ակումբներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկման լիազորությունը.
4. Ակումբների հիմնադրամում ներդրված ֆինանսական միջոցները համարվում են հիմնադրամի սեփականությունը: Ակումբների հիմնադրամն այդ միջոցներն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով.
5. Ակումբների հիմնադրամն ամեն տարի հաշվետվություն է հրապարակում իր տնօրինության ներքո գտնվող ֆինանսական միջոցների օգտագործման մասին: