Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ (ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ընթացքում հայտնաբերված կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունները պետք է վերացվեն սպառողի կողմից նշանակված ընդունելի ժամկետում: Կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունները պետք է վերացվեն սպառողի ներկայացրած պահանջի օրից` քսան օրվա ընթացքում, եթե կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման ժամանակ պայմանագրով (կողմերի համաձայնագրով) կամ աշխատանքների առանձին տեսակների կատարման (ծառայությունների մատուցման) կանոններով ավելի կարճատև ժամկետ սահմանված չէ: Սպառողի կողմից նշանակված կամ պայմանագրով (կողմերի համաձայնագրով) սահմանված թերությունների վերացման ժամկետը նշվում է պայմանագրում կամ այլ փաստաթղթում: Սույն հոդվածով նախատեսված` կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների վերացման ժամկետների խախտման դեպքում կատարողն ուշացման յուրաքանչյուր օրվա համար սպառողին վճարում է տուժանք (տուգանք), որի չափը և հաշվարկման կարգը որոշվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան: Նշված ժամկետների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված այլ պահանջներ: |