Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` կենսատեխնիկական միջոցառումներ` որսահանդակներում որսի կենդանիների կենսապայմանների բարելավմանն ու կենդանիների քանակի և տեսակային կազմի ավելացմանն ուղղված միջոցառումներ. որս` ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների հայթայթում (որսորդություն, ձկնորսություն, հավաք)` Հայաստանի Հանրապետության օրենքով թույլատրված միջոցներով, եղանակներով, չափաքանակներով և ժամանակահատվածներով. որսահանդակ` որսի կենդանիների բնակության միջավայր` անտառային, դաշտային, ջրածածկ տարածքներ, որոնք օգտագործվում են որպես որս իրականացնելու վայր. որսահանդակների գնահատում` որսահանդակների բնավայրի (գետ, անտառ, մարգագետին և այլն) որակական ընդհանուր գնահատական, որն արտահայտում է տվյալ տարածքի որսի և որսի կենդանիների համար դրանց պիտանիության աստիճանը. որսի անվանական թույլտվություն` փաստաթուղթ, որն իրավունք է տալիս որսորդին իրականացնել որս` որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների որոշակի տեսակի համար. որսի արգասիք` որսի ընթացքում հայթայթած վայրի կենդանու միս, արյուն, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր. որսի թույլտվություն` որսահանդակներում որս իրականացնելու համար սույն օրենքով սահմանված կարգով տրված միանվագ կամ սեզոնային այցելության թույլտվություն, որտեղ նշվում են որսի վայրը, ձևը, այցելության ժամկետները, որսատեսակները և յուրաքանչյուր որսատեսակի քանակը. որսի կենդանիներ` բնական ազատ պայմաններում ապրող, ինչպես նաև կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են որսի օբյեկտներ. որսի կենդանիների կայուն օգտագործում` վայրի կենդանիների օգտագործման ձև, որը բավարարում է բնապահպանական, տնտեսական և սոցիալ-մշակութային պահանջները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 որսի կենդանիների պետական կադաստր` որսի կենդանիների տեսակային կազմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, ռեսուրսի և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ. որսի կենդանիների պետական հաշվառում` որսի կենդանիների տեսակային կազմի, թվաքանակի և նրանց տարածվածության որոշում. որսի կենդանիների պետական մոնիթորինգ` որսահանդակներում և որսահանդակներից դուրս որսի կենդանիների պետական դիտանց` որսի կենդանիների տեսակների, թվաքանակի, վիճակի և տարածվածության վերաբերյալ. որսի կենդանիների ցանկ` լիազորված մարմնի կողմից ընդունվող փաստաթուղթ, որտեղ նշվում են տվյալ տարվա ընթացքում որսի ենթակա կենդանիների տեսակը, քանակը և որսի ժամանակահատվածը. որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների տեսակներ` վայրի կենդանիներ, որոնց որսն իրականացվում է խիստ սահմանափակ քանակությամբ` միայն անվանական թույլտվությունների հիման վրա. որսի ռեսուրս` Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող որսի կենդանիների ամբողջություն. որսի ռեսուրսի օգտագործում` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն, որն ուղղված է որսի կենդանիների և նրանց արգասիքների օգտագործմանը. որսի օբյեկտ` որսի կենդանիների ցանկում ընդգրկված վայրի կենդանի. որսի օգտատեր` սույն օրենքով սահմանված կարգով որսորդական տնտեսություն վարելու իրավունք ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ. որսորդ` ֆիզիկական անձ, որին սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից տրված է Հայաստանի Հանրապետության տարածքում որսորդությամբ զբաղվելու իրավունք. որսորդական մինիմում` սույն օրենքի դրույթներին համապատասխան` որսի անվտանգության տեխնիկայի, քաղաքացիական զենքի հետ վարվելու կանոնների և որսի կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ սիրողական որսի համար մշակված անհրաժեշտ գիտելիքների ամբողջություն. որսորդական վկայական` որսով զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 որսորդական տնտեսություն` նպատակային առանձնացված տարածքում ստեղծված մասնագիտացված բնօգտագործող սուբյեկտ, որի գործունեության նպատակն է որսահանդակների և որսի կենդանիների կայուն օգտագործումը: |