Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 104.1 Ընտրական համակարգը. 1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով. 2. Մեծամասնական ընտրակարգի դեպքում` 1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք. 2) համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք. 3. Համամասնական ընտրակարգի դեպքում` 1) համայնքի ավագանիների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով. 2) համայնքի ավագանիների ընտրության ժամանակ համապատասխանաբար համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք. 4. Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով. 5. 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով. 6. Համայնքի ավագանին բաղկացած է` 1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում. 2) յոթ անդամից` 1 001-ից 2 000 ընտրող ունեցող համայնքում. 3) ինն անդամից` 2 001-ից 4 000 ընտրող ունեցող համայնքում. 4) տասնհինգ անդամից` 4001-ից 10 000 ընտրող ունեցող համայնքում. 5) քսանմեկ անդամից` 10 001-ից 25 000 ընտրող ունեցող համայնքում. 6) քսանյոթ անդամից՝ 25 001-ից 70 000 ընտրող ունեցող համայնքում. 7) երեսուներեք անդամից` 70001-ից մինչև 300 000 ընտրող ունեցող համայնքում. 8) վաթսունհինգ անդամից` 300 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում. 7. Ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է` հիմք ընդունելով սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրամադրված տեղեկանքում նշված ընտրողների թիվը: |