Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 53 Ֆոնդի կառավարման լիցենզիան. 1. Ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրվող ֆոնդի կառավարման գործունեության թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է: Առանց լիցենզիայի (իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար` նաև առանց լրացուցիչ տրված համապատասխան թույլտվության) արգելվում է ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը. 2. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել. 3. Լիցենզիան տրվում է անժամկետ. 4. Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը, կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը (օտարերկրյա կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը և նրա` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի անվանումը) և գրանցման համարը. 5. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 6. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները. 7. Լիցենզիայի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կառավարիչն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է հայտնել այդ մասին Կենտրոնական բանկին: Կառավարչի դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կառավարչին տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը: |