FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  52

Հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդը.
1. Պայմանագրային զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա.
2. Պայմանագրային զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական փորձաքննական մարմնի եզրակացության հիման վրա.
3. Հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում.
4. Պայմանագրային զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  52

5. Պայմանագրային զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո պայմանագրային զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից, որի արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո պայմանագրային զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը տալիս է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում են`
    1) պիտանի է զինվորական ծառայության համար.
    2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.
    3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.
    4) կարիք ունի ծառայողական պարտականություններից ազատման` մինչև 15 օրացուցային օր ժամկետով.
    5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.
    6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար: