Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 7 Ձերբակալված կամ կալանավորված անձի փոխադրումը. Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին: Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից: Արդարադատության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ՝ պահպանելով սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պահանջները: |