Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Լիցենզավորող մարմինների որոշումները. 1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները. 2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն` 1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը. 2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը. 3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը). 4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ. 5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը. 3. Այն դեպքում, երբ լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացվելուց հետո, ապա լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, վերաձևակերպված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը: |