Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 8 Պետական լցակույտերի և պոչատարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը ծրագիր իրականացնողին. 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի ուժով Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնողին է փոխանցվում այն պետական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը, որոնք կուտակված են Ողջիի պոչամբարում և Փխրուտի պոչամբարում. 2. Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պահից սույն օրենքի ուժով փոխանցվում են ծրագիր իրականացնողի սեփականությանը. 3. Ծրագիր իրականացնողի փաստացի տիրապետմանը պետական լցակույտերը համարվում են հանձնված՝ վերջինիս կողմից դրանց ընդունման մասին լիազոր մարմին գրավոր տեղեկացնելու հաջորդ օրվանից. 4. Պոչատարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը անցնելու պահից սույն օրենքի ուժով փոխանցվում են ծրագիր իրականացնողի սեփականությանը: |