Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 191 Զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը. 1. Զենք պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվություններ ունեցող քաղաքացիների կողմից զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ զենքը վերցնելու կամ առանց դրա. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի առգրավմամբ. 3. Զենքը և ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոններն իրավաբանական անձանց այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, նրանց կողմից զենքը և ռազմամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ զենքը վերցնելու կամ առանց դրա: 4․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի և ռազմամթերքի առգրավմամբ: |